Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ՄԵ՞Կ ՕՐԻՆԱՊԱՀ ԳՅՈՒՂ

Հուլիս 16,2010 00:00

Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է 2010-ի առաջին կեսը ամփոփող նիստ, ուր արձանագրվել է, որ թեեւ 6 ամիսների կտրվածքով տեղական բյուջեների սեփական եկամուտները մարզում հավաքագրվել են 81.8 տոկոսով, ինչը 95 մլն դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, սակայն խնդիրներ դեռ կան: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման մարմինների եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման վարչության պետ Իվան Ասատրյանը տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մի շարք համայնքներում ժամանակին չեն հրավիրվել ավագանու նիստեր, որոշ նիստեր արձանագրվել են ոչ լիարժեք, նկատվել են նաեւ «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտումներ:

Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանն էլ ասել է, որ մարզի շատ համայնքներում տեղի է ունենում հանքերի ապօրինի շահագործում, եւ պետությունը վնասներ է կրում: Միակ համայնքը, որի վարչական սահմաններում խստորեն պահպանվում են ընդերքի շահագործման եւ հողօգտագործման կանոնները՝ Գեղհովիտ գյուղն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել