Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ «ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ»

Հուլիս 16,2010 00:00

Ժամանակին կառավարությունը լուրջ գումար է հատկացրել մարզերում մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով: Արդեն քանի տարի է՝ գումարը ծախսվում է, ՀՀ մշակույթի նախարարությունն էլ շեփորում, թե ի՜նչ ուրախ է կյանքը մարզերում, սակայն անզեն աչքով էլ երեւում է Երեւանից դուրս գրանցված թշվառ «աշխուժությունը»: Պատկերն ավելի է ընդգծվում մարզպետարանների կառուցվածքի պատճառով: Բանն այն է, որ բոլոր մարզպետարաններում կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերի պատասխանատուն մեկն է, ու հիմնականում մանկավարժ, որին մշակույթը առանձնապես չի հետաքրքրում: «Առավոտը» տարբեր մարզերից առաջարկներ է ստացել՝ մարդիկ ցանկանում են, որ մշակույթն ու սպորտն առանձնանան կրթության վարչությունից՝ ունենալով առանձին ղեկավար: Ըստ առաջարկի հեղինակների, դրա համար լրացուցիչ ֆինանսներ ու աշխատողներ չեն պահանջվում: «Միայն թռուցկաժողովի ժամանակ հարկ կլինի ընդամենը մեկ աթոռ ավելացնել մարզպետի աշխատասենյակում՝ մշակույթի եւ սպորտի վարչության պետի համար,- ասում է նրանցից մեկն ու հավելում,- թե չէ՝ մշակութային ցանկացած հարցով ստիպված ենք լինում դիմել կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի տեղակալին, որ նա այդ մասին տեղեկացնի պետին, պետն էլ՝ մարզպետին: Արդյունքում՝ հարցերը մեծ մասամբ չեն լուծվում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել