Մայիսի 12-ից ՀՀ Վերահսկիչ պալատը Տավուշի մարզում ստուգումներ է իրականացրել: Վերահսկիչը մարզպետարանում եւ համայնքներում աշխատել է օրենքով սահմանված 24 աշխատանքային օր, նաեւ պալատի
նախագահ Իշխան Զաքարյանի հայեցողությամբ՝ լրացուցիչ 14 աշխատանքային օր: Տավուշի մարզպետարանի մեր աղբյուրը հաղորդում է, որ Վերահսկիչի բացահայտած խախտումների պատճառով սրվել են Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի եւ մարզի մի շարք համայնքապետերի հարաբերությունները: Մայիսի 11-ին Տավուշի մարզխորհրդի նիստում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը խոստացել էր, որ ստուգումների ավարտին մարզխորհրդի նիստում ինքը հաշվետվություն կներկայացնի արդյունքների վերաբերյալ: Ժամկետները վաղուց սպառվել են, ոչ նիստ է եղել, ոչ հաշվետվություն ներկայացվել: