Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Հուլիս 16,2010 00:00

Երեկ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2009-ի հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած եւ ապառքի աճ ունեցող 1000 հարկատուների ցանկերը: Ըստ հրապարակման, վնասով աշխատող ընկերությունների շարքում առաջին տեղերում են «Հայգազարդը», «Ռուսալ Արմենալը» եւ «Նաիրիտ» գործարանը, որոնք համապատասխանաբար 88, 31 եւ 16 մլրդ դրամի չափով վնաս են ցույց տվել: «Երեւանի ջրմուղ-կոյուղին» 14 մլրդ դրամի վնասով է աշխատել, Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին», որը ցանկում 5-րդ տեղում է, 7 մլրդ դրամի վնաս է ցույց տվել: Ինչ վերաբերում է ապառքի աճ ունեցող հարկատուներին, ՊԵԿ-ին ունեցած պարտքերի մեծությամբ առաջին տեղում է «Երեւանի ջրմուղ-կոյուղին», երկրորդ տեղում է «ԴԵ-ՊԱՐԿ»-ը: «Արմավիան», որը երրորդ տեղում է, հարկայինին պարտք է 791 մլն դրամ: 4-րդ տեղում «Հայկական երկաթուղին» է, 5-րդում՝ «Ռուզարտ» ընկերությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել