Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԱՊԵՏԻՉԻՆ ՀԱՃՈՒՅՔ ՉԵ՞Ն ՊԱՏՃԱՌԻ

Հուլիս 16,2010 00:00

\"\"

Tert.am-ի փոխանցմամբ, կանխատեսումներ անելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը կարծիք է հայտնել, որ որոշ կուսակցապետեր կընդգրկվեն այլ կուսակցությունների ցուցակում. «Օրինակ, հնարավոր է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի՝ Դաշնակցության ցուցակում հայտնվելը։ Էլ չեմ ասում, որ մոտ տասը կուսակցություն ընդգրկվելու է ՀՀԿ-ի ցուցակում. չեմ կարող թվել, բայց գիտեմ, որ «ջերմացում» է գնում»։ Տիգրան Կարապետյանը չի բացառել նաեւ, որ «Բարգավաճ Հայաստանի» շուրջը եւս մի քանի կուսակցություն կհավաքվի։ «Ժառանգության» մասով էլ նկատել է. «Ժառանգությունը» փուչիկ կուսակցություն է։ Այդ փուչիկն օրերից մի օր կտրաքի»։ Կարապետիչը շոշափել է նաեւ հուլիսի 20-ին մեկնարկելիք հեռուստաընկերությունների լիցենզիայի տրամադրման մրցույթի թեման: «Ես համոզված եմ, որ ոչ մեկը չի ցանկանա ազգային հերոս դարձնել Կարապետյանին, որովհետեւ մարդկանց համար շատ տարօրինակ կլինի, որ առավոտյան իրենք զարթնեն եւ չտեսնեն այն եթերում։ Ոչ ոք ինձ այդ հաճույքը չի պատճառի, որովհետեւ դա հաճույք է՝ տուժել հանուն ժողովրդի։ Ու ես դա, պատկերացրեք, հաճույքով կընդունեմ, եթե այդպես լինի, որովհետեւ ես արդեն այլ քաղաքական կարգավիճակ կունենայի։ Եվ ես մտածում եմ, որ իրենք չեն անի դա, դա իրենց ձեռնտու չէ, իսկ մենք էլ կաշխատենք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել