ՀՀ Սփյուռքի նախարարությունը նախատեսում է 2010 թվականի սեպտեմբերի 6-ին եւ 7-ին Երեւանում անցկացնել կերպարվեստի (նկարչություն, քանդակագործություն, դիզայն, գրաֆիկա եւ այլն) հայ գործիչների համահայկական համաժողով, որի նպատակն է՝ վեր հանել բնագավառի արդի խնդիրները, երիտասարդ ստեղծագործողների կրթական հարցերը, հայ կերպարվեստի զարգացման հեռանկարները, քննարկել կերպարվեստի գիտական ուսումնասիրության եւ ժառանգության պահպանման, մնայուն արժեքների թվայնացման հնարավորությունները, այդ ոլորտում Հայաստան-Սփյուռք գործակցության ուղիները:
Նախարարությունից տեղեկացանք, որ համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն մասնագիտական քննարկումներ եւ բանավեճեր, կանցկացվեն վարպետության դասեր, իսկ համաժողովի ավարտին կստեղծվի կերպարվեստի հայ գործիչների համահայկական ընկերակցություն: