Լրահոս
Օրվա լրահոսը

Ստիպել են դիակը տեղափոխել

Հուլիս 15,2010 00:00

\"\"

Երեկ քաղաքացի Հարություն Պողոսյանը (լուսանկարում) ժամը 11-ի սահմաններում, բնական կարիքները հոգալու նպատակով, մտել է Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում գտնվող կիսակառույց մի շենք: Տեսնելով տղամարդու դիակ, Հարությունը սարսափահար դուրս է փախել ու անմիջապես դիմել եկեղեցու մոտակայքում շրջող ոստիկաններին: Կենտրոնի ոստիկանությունից օպերատիվ արձագանքել են եւ Հարությունից, որպես ականատես, բացատրություններ վերցրել: Իրենց գործողություններն ավարտելուց հետո ոստիկանների եւ դեպքի վայր ժամանած «շտապօգնության» աշխատակիցների միջեւ վեճ է ընթացել, թե դիակն ով պետք է տեղափոխի «շտապօգնության» մեքենայի մեջ: Ոստիկանները հրաժարվել են, ասելով՝ «մեր գործը չէ», «շտապօգնությունն» էլ իր հերթին է «ձեռքերը լվացել»՝ պնդելով, որ դա իրենց գործն էլ չէ: Ոստիկաններն էլ առանց վարանելու Հարությունին ստիպել են, որպեսզի մեռած մարդու մարմինը դնի «շտապօգնության» մեքենայի մեջ.
«Ուղիղ 2 ժամ իրար վրա էին գցում, թե ով պետք է դիակին մոտ գա, ու վերջում որոշեցին, որ ես պետք է դնեմ մեքենան: Որեւէ մեկը չէր ուզում մոտ գար, քանի որ հոտ էր գալիս, բայց ինձ ինչու էին ստիպում, ես իմ քաղաքացիական պարտքն եմ կատարել եւ հայտնել եմ, բայց, փաստորեն, ոստիկանները մարդկանց համար այնպիսի պայմաններ են ստեղծում, որ ոչ ոք էլ չի ուզում նման պատմությունների մեջ ընկնել: Պատկերացնում եք, ինձ պարտադրում են դիակը տեղափոխել: Մի կերպ եմ նրանց ձեռքից ազատվել, չէին թողնում անգամ մի փոքր այն կողմ գնամ, որ ջուր խմեմ գոնե»:
Ավելի ուշ տեղեկացանք, որ մահացած տղամարդը մոտ 45-50 տարեկան է, որն ամենայն հավանականությամբ՝ «բոմժ» է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել