Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ՉԿԱ

Հուլիս 15,2010 00:00

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ալմաթիում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում հնարավոր է, բայց վերջնական պայմանավորվածություն դեռ չկա: Lragir.am-ի փոխանցմամբ, լրագրողների խնդրանքով անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Ալմաթիում քննարկվելու է Ֆիզուլիի եւ Քելբաջարի հարցը՝ նախարար Նալբանդյանն ասել է. «Ես կարող եմ ասել, որ այդպիսի հանդիպում հնարավոր է, եւ այս պահին եռանախագահները ձգտում են կազմակերպել այդպիսի հանդիպում, բայց դեռ վերջնական հաստատված չէ: Եթե այդպիսի հանդիպում կայանա, ապա առաջին հերթին պետք է պարզել՝ արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է շարունակել բանակցությունները Սանկտ Պետերբուրգում ներկայացված մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակի հիման վրա, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ամենաբարձր մակարդակով հենց Սանկտ Պետերբուրգում: Կարծում եմ՝ դա է գլխավոր խնդիրը Ալմաթիի հնարավոր հանդիպման: Մնացած երեւակայություններին մեր փոխարտգործնախարարը պատասխան արդեն տվել է»: Պատասխանելով հարցին, թե Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վրա ի՞նչ ազդեցություն կունենա ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում բանաձեւ անցկացնելու Ադրբեջանի հերթական նախաձեռնությունը, Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է. «Միմիայն կվնասի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել