Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԼԻԵՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 15,2010 00:00

\"\"«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին երբեք չի տրամադրի այնպիսի կարգավիճակ, որը կարող է անջատել այս տարածաշրջանը մեր հանրապետությունից»,- կառավարության նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նաեւ ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն գրավյալ բոլոր տարածքներից, բռնի տեղահանված բոլոր ադրբեջանցիները պետք է վերադառնան հայրենի բնակավայրեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ. «Առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության անհնար է Ղարաբաղին որեւէ կարգավիճակ տրամադրել, եւ այս հարցը բանակցությունների անբաժանելի մասն է կազմում»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը եւ նշել, թե բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը անդրադառնում է Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշմանը վերաբերող բոլոր հարցերին։
Մեկնաբանելով Ալիեւի հերթական հայտարարությունները՝ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, որ Ալիեւի այս կարգի հայտարարությունները խափանում են ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հնարավոր առաջընթացը. «Տարօրինակ կլիներ, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Ալմաթիում հնարավոր հանդիպումից առաջ պարոն Ալիեւը, խախտելով ավանդույթը, հանդես չգար հերթական հայտարարություններով՝ ուղղված ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավոր առաջընթացի վիժեցմանը: Նոր չեն Ադրբեջանի իզուր փորձերը՝ սուր ճոճելով խլացնելու իր կողմից միջազգային իրավունքի անդադար այլասերումը, պատմության լիակատար խեղաթյուրումը եւ սեփական աշխարհագրության անզուսպ ընդլայնումը: Սակայն երբ ժառանգաբար իշխանություն ստացած եւ այդ իշխանության անփոփոխելիությունը սահմանադրորեն ապահոված նախագահը պնդում է, որ ադրբեջանական պետությունը կառուցված է Եվրոպայի ամենաառաջատար փորձի վրա, ապա ցանկացած մեկնաբանություն ավելորդ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել