Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՉՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻՆ

Հուլիս 14,2010 00:00

Հայաստանում ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների ծրագրի եւ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի նախաձեռնությամբ հուլիսի 12-30-ը զբոսաշրջության եւ դեղագործության ոլորտներում որակը բարձրացնելու, կրթական հաստատություններում ստացած տեսական գիտելիքների եւ գործատուի կարիքների միջեւ անհամապատասխանությունը հարթելու նպատակով կազմակերպվում է «Ամառային դպրոց»: Հայաստանում արդեն 3-րդ տարին անցկացվող այս ծրագրին մասնակցում են հայաստանյան տարբեր բուհերի ուսանողները:

ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի գործարար միությունների մասնագետ Արմեն Շահբազյանն առաջին դասախոսությունն է անցկացրել, որը վերաբերում է զբոսաշրջության զարգացման հայեցակարգին: Նրա կարծիքով՝ զբոսաշրջության ոլորտում կան խնդիրներ, որոնք կապված են աղբահանության, զբոսավարների լիցենզավորման, զուգարանների տեղադրման, տրանսպորտի հետ, մասնավորապես՝ տուրիստական ավտոբուսների կայանման հարցերին: Ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների բաժնի ռեկտոր Վարուժան Հայրիկյանը, որ բնակվում է Տեխասում ու տարեկան 3 անգամ լինում է Հայաստանում, գտնում է, որ զբոսաշրջության զարգացման կարեւոր նախապայման է մաքրությունը, ինչը Հայաստանում մեծ բաց է. «Օրինակ, Տաթեւ գնալու համար մեզ ասացին՝ պետք է զուգարանի համար սպասես մինչեւ Տաթեւ հասնելը, հասանք, մի փոքր զուգարան էր, իսկ մենք 40 հոգանոց ավտոբուսով էինք: Տուրիզմը միայն նա չէ, որ ինտերնետից, social media-ից օգտվես, պիտի ամեն ինչ անես, որ այստեղ եկած մարդը երկրորդ անգամ էլ ուզենա գալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել