Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 14,2010 00:00

Միասնական քննությունների լրացուցիչ փուլը քիչ-քիչ մոտենում է ավարտին: Առջեւում են օտար լեզուների, քիմիայի, հայոց պատմության միասնական քննությունները: Չնայած հիմնական փուլում մեծ աղմուկ բարձրացրեց հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննությունը, սակայն լրացուցիչ փուլում այս քննության միջին միավորը 10.9 է եւ իր՝ համեմատաբար բարձր ցուցանիշով զիջում է միայն ընդհանուր պատմության միջինին՝ 11.3-ին: Ցածր միջինով «ռեկորդակիր է» ֆիզիկայի լրացուցիչ քննությունը՝ 5.9 միջին միավորով, մաթեմատիկայի միջինն է 6.7, կենսաբանությանը՝ 9.2: Ֆիզիկա առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել քննության մասնակիցների 77,84%-ը: Oրերս կայացած ռուսաց լեզու առարկայի լրացուցիչ քննության միջինը 10.9 է: Այս առարկայից 17.5-20 միավոր ստացել է քննություն հանձնողների 8.33%-ը՝ ընդամենը 4 դիմորդ, 13.5-17.25 միավոր՝ 18.74%-ը, 7.5-13.25 միավոր՝ 56.25%-ը, դրական միավորի շեմը չի հաղթահարել քննության մասնակցած դիմորդների 16.67%-ը՝ ընդամենը 8 դիմորդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել