Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՉ ՀԱՎԱՔԵԼ ԳԻՏԵՆ, ՈՉ……

Հուլիս 14,2010 00:00

Արագածոտնի մարզի խորհրդի նիստում մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. Գալստյանը տեղեկացրել է, որ 2010-ի առաջին կիսամյակում սեփական եկամուտների՝ հողի հարկի եւ գույքահարկի հավաքը մարզում կատարվել է ընդամենը 34,6 տոկոսով: Լավագույն արդյունքը Ապարանի տարածաշրջանինն է՝ 104, 4 տոկոս: Այս ոչ մխիթարական ցուցանիշը արձանագրած մարզի ղեկավարը երեկ հրավիրված էր Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD)՝ Հայաստանում 2011-15թթ. գյուղական կարողությունների ստեղծման 52 միլիոն դոլարանոց հերթական ծրագրի բացմանը, սակայն չէր եկել: Չէին եկել նաեւ Տավուշի եւ Վայոց ձորի մարզպետները: Այս 52 միլիոնից 37 միլիոնը կուղղվի սահմանամերձ գյուղերի ենթակառուցվածքների արդիականացմանը։

Ու անկախ մարզի եւ սահմանամերձ գյուղի նկատմամբ մարզպետի վերաբերմունքից, անկախ սեփական եկամուտները հավաքելու կարողությունից, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ծրագիրը նշված երեք մարզերի համար է եւ իրականացվելու է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել