Երկուշաբթի վաղ առավոտյան Իջեւանի քաղաքային զբոսայգում տեսա քնած այս տղամարդուն: Ով գիտե, երեւի անսթափ է եղել եւ կնոջից խուսափելով՝ այգում է լուսացրել: Հիշեցնենք, որ այս նույն այգում մայիսի 11-ի առավոտյան անցորդների ուշադրությունը սեւեռվում էր մեկ այլ, բայց դարձյալ այգում անխռով քնած տղամարդու վրա, ում աջ ձեռքի տակ խաղաթղթերի տրցակ կար («Առավոտ», 13.05.2010՝ «Գիշերը քարի վրա»):
Եթե այսպես շարունակվի՝ Իջեւանի քաղաքային զբոսայգին կնմանվի, օրինակ, հնդկական Բոմբեյ (Մումբայ) քաղաքի այգիներին՝ ուր շատերը փողոցում են քնում: