Լրահոս
Օրվա լրահոսը

1 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ

Հուլիս 14,2010 00:00

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցած շաբաթ տեղի է ունեցել Գյումրիի նորակառույց բնակարանների հանձնման արարողությունը եւ երկրաշարժից անօթեւան մնացած 1056 ընտանիք բնակարան է ստացել նորակառույց Մուշ-2 թաղամասում: «Գլենդել Հիլզ» ՓԲԸ պաշտոնական վեբ կայքի (www. glendalehills.am) տեղեկացմամբ, Գյումրիի Մուշ- 2 թաղամասում բնակարան ստացած բոլոր սեփականատերերը մեկ ամսվա ընթացքում ի հայտ եկած շինարարական բնույթի թերություններ հայտնաբերելու պարագայում կարող են դիմել ընկերության Գյումրիի գրասենյակ: Կառուցապատողը տեղեկացնում է, որ շինարարական կազմակերպությունը պարտավորվել է 1 ամսվա ընթացքում առաջացած շինարարական բնույթի թերություններ ի հայտ գալու պարագայում վերացնել դրանք իր հաշվին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել