«Լեհական ավիաուղիները» արդեն 13 օր է՝ չվերթներ է իրականացնում Երեւան-Վարշավա-Երեւան ուղղությամբ։ Ընկերության փոխտնօրեն Լեշեկ Նարովսկին երեկ մամուլի ասուլիսում հայտնել է, որ երեւանյան ուղղությունը մաս է կազմում դեպի Արեւելք ընդարձակման ծրագրի։ Երեւան-Վարշավա չվերթի տոմսն արժե 200-250 եվրո: Տոմսն ավելի շուտ գնելու դեպքում ուղեւորի վրա էժան կնստի: Արդեն թռիչքներ են իրականացվում դեպի Բեյրութ, Կալինինգրադ, Տալլին: Նախատեսվում են նաեւ Դամասկոս, Հանոյ, Թբիլիսի եւ Կահիրե ուղղություններով։ Ընկերության ներկայացուցիչը վստահ է, որ իրենց մատուցած ծառայությունը մատչելի է եւ հույս ունի, որ իրենց ինքնաթիռները դատարկ բազկաթոռներով չեն թռչի: