Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵԿ-Ը ԹԵՐԱՑԵԼ Է

Հուլիս 14,2010 00:00

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ուսումնասիրելով 2008-2009թթ. ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի հարուցած, նրա դեմ ներկայացված հայցերի, դրանց հիման վրա ընդունված դատական ակտերի հիմնավորվածության, բողոքարկման ու կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում պետական շահերի պաշտպանության վիճակը, մի շարք թերություններ է արձանագրել:

2008-ին կոմիտեի իրավաբանական վարչությունը, խոշոր հարկ վճարողների եւ տարածքային հարկային տեսչությունները ՀՀ վարչական դատարան են հարուցել 1174 հայց՝ 13 մլրդ 618,0 մլն դրամ հայցագնով, որից ամբողջությամբ բավարարվել է 906 հայց՝ 11 մլրդ 273,6 մլն դրամ հայցագնով, որը կազմում է հայցերի քանակի 77.2%-ը, ընդհանուր հայցագնի 82.8%-ը, մասնակի բավարարվել է 52 հայց՝ 442,1 մլն դրամ պահանջից բավարարվել է 249,7 մլն դրամը, որը կազմում է հայցերի քանակի 4.4 %-ը, ընդհանուր հայցագնի 3.2%-ը: Մերժվել է 64 հայց՝ 283,8 մլն դրամ հայցագնով, որը կազմում է հայցերի քանակի 5.5%-ը, ընդհանուր հայցագնի 2.1%-ը, 2009-ի հունվարի 1-ի դրությամբ դատաքննության փուլում է գտնվել 152 հայց՝ 1 մլրդ 618,6 մլն դրամ հայցագնով, որը կազմում է ընդհանուր հայցերի 12.9%-ը, ընդհանուր հայցագնի 11.9%-ը: Դատաքննության փուլում հաշվառված գործերում ներառված է նաեւ կասեցված 28 գործի վարույթ՝ 55,8 մլն դրամ հայցագնով:

Հարուցված հայցերով կայացված դատական ակտերի հիման վրա գանձվել է 3 մլրդ 342,1 մլն դրամ գումար, որից 2 մլրդ 746,5 մլն դրամը վճարել են տնտեսվարող սուբյեկտները, իսկ 595,6 մլն դրամը գանձվել է ԴԱՀԿ ծառայության գործողություններով:

2009թ. ընթացքում կոմիտեն եւ տեսչությունները հարուցել են 1923 հայց՝ 25 մլրդ 183,9 մլն դրամ հայցագնով, որից ամբողջությամբ բավարարվել է 1210 հայց՝ 18 մլրդ 713,2 մլն դրամ հայցագնով, որը կազմում է հայցերի քանակի 62.9%-ը, ընդհանուր հայցագնի 74.3%-ը, մասնակի բավարարվել է 55 հայց՝ 354,0 մլն դրամ պահանջից բավարարվել է 103,0 մլն դրամը, որը կազմում է հայցերի քանակի 2.9%-ը, ընդհանուր հայցագնի 1.4%-ը, մերժվել է 47 հայց՝ 112,3 մլն դրամ հայցագնով, որը կազմում է հայցերի քանակի 2.4%-ը, ընդհանուր հայցագնի 0.5%-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել