Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉՆՉԱՑՎՈՒՄ Է ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌԸ

Հուլիս 14,2010 00:00

\"\"Գրող, մշակութաբան Վահրամ Թաթիկյանը «Էկոլուրին» ասել է, որ Տավուշի մարզի Իջեւանի շրջանի արեւմտյան հատվածում՝ Առաքելոց վանքի եւ Կիրանց գետի ավազանի շրջակայքում, շարունակվում է անխնա կերպով ոչնչացվել անտառը: «Երեկ 8 ժամվա ընթացքում 11 բեռնատար անցավ՝ յուրաքանչյուրում մոտ 12 կուբամետր փայտ կլիներ դարսած»,- ասել է Վահրամ Թաթիկյանը: Անտառի մեջ օրեցօր նոր ճանապարհներ են բացվում, եւ բեռնատարներն ավելի են խորանում անտառի սիրտը: Ուշագրավ է, որ բեռնատարները համարանիշներ չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել