Ֆուտբոլի աշխարհի առաջնության Իսպանիա-Հոլանդիա եզրափակիչ հանդիպումը գոլառատությամբ աչքի չընկավ: Սակայն հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակներում խաղադաշտում ծավալված իրադարձությունները մրցակից երկրների ֆանատների եւ միլիոնավոր ֆուտբոլասերների նյարդերը, հաստատ, մի լավ քայքայեցին: Ծայրաստիճան լարված պայքարը շարունակվեց մինչեւ 116-րդ րոպեն, երբ իսպանացիներից Անդրես Ինյեստայի խփած միակ գոլը Եվրոպայի չեմպիոն Իսպանիային պատմության մեջ առաջին անգամ բերեց նաեւ աշխարհի թագակրի կոչումը: