Հայաստանի լավագույն հրաձիգ Նորայր Բախտամյանը Բելգրադում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում ատրճանակով 10 մ մրցաձեւում 682,5 միավորով 7-րդ արդյունքը ցույց տալուց հետո, երեք դիրքերով 50 մետրում մինչեւ եզրափակիչ կրակահերթն ընթանում էր երրորդ հորիզոնականում եւ անգամ հաղթելու հավակնություններ ուներ: Սակայն որոշիչ կրակահերթում, ինչպես եղավ 2004 թվականին Աթենքի օլիմպիական խաղերում, Նորայրի նյարդերը տեղի տվեցին եւ նա 660,5 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական: