Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԴԱԼՆԵՐ, ՄԵԴԱԼՆԵՐ

Հուլիս 13,2010 00:00

Մադրիդում ավարտվեց ըմբշամարտի Իսպանիայի «Grand Prix» մրցաշարը, որտեղ հաջող մասնակցություն ունեցան Հայաստանի ներկայացուցիչները: Հունահռոմեական ոճում եզրափակիչ մտած 55 կգ քաշային Ռոման Ամոյանը միավորների 17:0 բացահայտ առավելությամբ հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Անտերո Յունտունենին եւ կանգնեց պատվո պատվանդանի հաղթողի աստիճանին: Նրանից մեկ քայլ ետ մնաց Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), որը վճռորոշ գոտեմարտում չկարողացավ հաղթել դանիացի Մարկ Մադսենին:
Մեդալներից անմասն չմնացին նաեւ մեր ազատ ոճայինները: 96 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալի արժանացավ Էդգար Ենոքյանը: Իսկ Գեղամ Բաբախանյանը՝ 55 կգ եւ Սուրեն Մարկոսյանը՝ 74 կգ, տուն վերադարձան որպես երրորդ մրցանակակիրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել