Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՀՎԱ՞ԾՔ

Հուլիս 13,2010 00:00

Վերջերս մամուլում մեկնաբանելով Հայաստանի պետական կամերային նվագախմբի՝ շուրջ կես տարի գեղարվեստական ղեկավար չունենալու հարցը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ուշացած զղջացել էր. «Մեզ անընդհատ թվում է, թե հաջորդը լինելու է ավելի լավը, քան նախորդը… հիմա կարծում ենք, որ պետք է ինչ-որ բան փոխել: Այո, մենք պետք է Օհան Դուրյանի առջեւ մեղքի զգացում ունենանք, նույն Գերգիեւի առջեւ, նրանք կարող էին մնալ եւ ծառայել մեր ժողովրդին»:
Անդրադառնալով նախարարի այս մտքին, կոմպոզիտորները միանշանակ փաստելով, որ հիշյալ դիրիժորները մեծանուն են, սակայն նրանք ժամանակին ինչ-ինչ պատճառաբանություններով այդպես էլ չեն հնչեցրել ժամանակակից հայ կոմպոզիտորի ստեղծագործություն, իրենց նվիրել են հիմնականում ռուս, արեւմտաեվրոպական դասականների երկերի պրոպագանդմանը: Իհարկե, մաեստրոներ Դուրյանի եւ Գերգիեւի հետ վատ վարվեցին թե պետությունը, թե կոլեգաները, այդ թվում՝ կոմպոզիտորները: Վերջիններս էլ արդարանում են՝ եթե այդ դիրիժորները մեզ չարհամարհեին, մենք էլ իրենց չէինք արհամարհի, ավելին՝ կկանգնեինք նրանց մեջքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել