Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱ՞ԽՏ

Հուլիս 13,2010 00:00

Հուլիսի 7-ին եւ 8-ին տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի Խդրանց գյուղում, ուր ընդամենը 60 բնակիչ կա եւ երկու տնտեսություն՝ մոտ 50 խոզ է պահում, 13 խոզ սատկել է: Երեկ տեղեկացանք, որ անասնաբույժների հրահանգով Խդրանցի բոլոր խոզերը հարկադրաբար ոչնչացվել են: Մասնագետների կասկածները աֆրիկյան ժանտախտի վրա է կանգ առել: Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի տնօրեն Էդգար Թոխսանցի փոխանցմամբ, նոր նմուշներ են ուղարկվել փորձաքննության, որոնց արդյունքները դեռ պարզ չեն, բայց հավանականությունը մեծ է, որ վերջին օրերին խոզերի անկման պատճառը աֆրիկյան ժանատախտն է եղել: Հիշեցնենք, որ սկզբում կասկածում էին պաստերելյոզ հիվանդության վրա:
«Հիվանդությունը զարգացում էր ապրում, ուստի հետագա վտանգից եւ վարակի տարածումը հարեւան գյուղերը կանխելու համար հրահանգել ենք գյուղի խոզերը հարկադրաբար վերացնեն: Իսկ այժմ սպասում ենք լաբորատորիայի եզրակացությանը»,- ասում է Էդգար Թոխսանցը:
Գյուղի 77- ամյա բնակիչ Գառնիկ Գրիգորյանը հուլիսի 7-ին մեզ հետ զրույցում ասում էր, որ մեկ միլիոն դրամի վնաս է կրել: Խդրանցի գյուղապետ Բաբայան Անդրանիկի խոսքերով, այժմ հաշվառում են գյուղացիների կրած վնասի չափերը, որպեսզի դիմեն կառավարության աջակցությանը՝ փոխհատուցումներ տալու ակնկալիքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել