Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրդեհներ Բաղանիսում եւ Ոսկեվանում

Հուլիս 13,2010 00:00

Հուլիսի 10-ին, ժամը 13.13-ին, հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի նախկին խորհտնտեսության տարածքում գտնվող էլեկտրական ենթակայանում: Հրդեհը մարում էին երկու հրշեջ մեքենաների անձնակազմերը: Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Էդիկ Խաչիկյանը հայտնեց, որ հրդեհից այրվել են Բաղանիս գյուղի բնակիչներ Գառնիկ Բեգլարյանի խոտի 300 հակը, Յուրիկ Ավագյանի 3 հաստոցները: Հրդեհի պատճառը էլեկտրական հոսանքի բարձր լարումն է, որի պատճառով տրանսֆորմատորի պաշտպանիչ փականը բացվել է եւ բռնկված կայծից խոտը բռնկվել է:
Նույն օրը բարձր լարումից Բաղանիսում եւ հարեւան Ոսկեվանում մեկական տրանսֆորմատոր է բռնկվել, հրդեհները մարվել են համայնքապետարանների եւ բնակիչների համատեղ ջանքերով:
Հուլիսի 11-ին Ոսկեվանի բնակիչ Սեյրան Սաֆարյանի թոռները խաղի ժամանակ անզգուշաբար այրել են խոտի դեզը: Հրշեջ առաջին մեքենան դեպքի վայր է հասել կրակը բռնկվելուց 20 րոպե անց՝ 15.33-ին: Դեպքի վայրում աշխատել է 2 հրշեջ մեքենա: Խոտը դարսված է եղել Սաֆարյանի տանը կից մարագում: Իրական վտանգ կար, որ տունը եւս կարող էր այրվել: Նոյեմբերյանի հրշեջների ջանքերի շնորհիվ փրկվել է եւ տունը, եւ մարագը: Խոտից այրվել է ընդամենը 400 կիլոգրամ: Սակայն մնացած խոտը ծխահարվել է եւ այլեւս պիտանի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել