Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՊԱՆԵԼ Է ՀՈՐՆ ՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԵԼ

Հուլիս 13,2010 00:00

Ստամբուլի Շիշլի թաղամասում անցած գիշեր տեղի է ունեցել զարհուրելի դեպք. մի հայ մոր աչքի առջեւ սպանել է հորն ու ինքնասպանություն գործել:
Ինչպես տեղեկացնում է tert.am-ը՝ հղում անելով թուրքական Cihan գործակալությանը, Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ հայ 52-ամյա Էմիրհան Բուրսալըյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ ուշ երեկոյան վերադարձել է տուն եւ սկսել վիճել հոր հետ: Վիճաբանության ընթացքում Էմիրհանը մոր աչքի առջեւ հրազենով կրակել է հոր՝ 82-ամյա Համբարձում Բուրսալըյանի վրա եւ սպանել նրան: Քիչ անց նա ինքնասպանություն է գործել՝ կրակելով իր գլխին: Էմիրհան Բուրսալըյանն ունեցել է գլխի ուռուցք: Նրա մայրը՝ Ռաննի Բուրսալըյանը, գտնվում է ոստիկանական բաժանմունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել