Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել Երեւանի Հանրապետության 37 հասցեում գտնվող «Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամի վարչական մասնաշենքի հանդիսավոր բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել պատմամշակութային արժեք հանդիսացող վերակառուցված այդ շենքում, այցելել այնտեղ տեղակայված հասարակական մի շարք կազմակերպությունների եւ «Ամերիկայի Հայկական Համագումար» կորպորացիայի ու «Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամի երեւանյան գրասենյակներ: