«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը շաբաթ օրը տեղի ունեցած արտահերթ համագումարում հայտարարեց. «Արցախում մենք հաղթեցինք պատերազմը, բայց տանուլ ենք տվել խաղաղությունը: Կարգավիճակ, ամբողջականություն, անվտանգություն՝ այս եռամիասնությունը շատ հստակորեն մեզ հուշում է, որ հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը, ելնելով տեւական եւ հատկապես վերջին շրջանի ռազմատենչ հռետորականությունից եւ քաղաքական իրականությունից՝ պետք է պատրաստ լինի պատերազմի: Պետք է աշխատի կանխել, բայց բոլոր ճակատներով պատրաստ լինի պատերազմի»: Ի դեպ՝ նաեւ նշեց. «Նախագահական գոնե երկու շրջանակներում այնքան փող է դիզված, այնքան միջոցներ՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, որ կարելի է ազատագրված տարածքների ամբողջությունը վերաբնակեցնել առհավետ»:
Կարդացեք նաեւ`