Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՊԵՍԸ ՉԻ ԳՆԱ ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Հուլիս 10,2010 00:00

Ամերիկյան փոփ-երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը չեղյալ համարեց կիպրոսյան իր մենահամերգը՝ այդ առթիվ բարձրացված բողոքի ալիքի պատճառով: Երգչուհին մտադիր էր հուլիսի վերջին ելույթ ունենալ Կիպրոսի հյուսիսային հատվածում կառուցված էլիտար Cratos Premium հոթելի բացմանը եւ ձեռքի հետ այնտեղ ընտանիքով նշել իր 41-ամյակը: Սակայն այդ պլանները առաջացրին նախկինում թուրքերի կողմից Հյուսիսային Կիպրոսից տեղահանված շատ հույների դժգոհությունը: Մասնավորապես, երգչուհուն են դիմել ամերիկյան Cyprus Action Network of America իրավապաշտպան ընկերության անդամները: Նրանք նշել են, որ Լոպեսի համերգը համընկնում է ողբերգական տարեթվի հետ՝ այդ նույն օրը լրանում է թուրքերի՝ Կիպրոս ներխուժելու 36 տարին, եւ երգչուհու ելույթը կարող է դիտվել որպես այդ հակամարտության մեջ թուրքերի կողմը բռնելու նշան: Facebook սոցիալական ցանցում էլ ստեղծվել էր ընդդեմ Լոպեսի համերգի խումբ, որին մեկ շաբաթվա ընթացքում միացել է ավելի քան 20 հազար մարդ: Արդյունքում երգչուհին որոշել է հրաժարվել իր պլաններից: Երգչուհու անձնական սայթում գրվել է, որ Լոպեսը «երբեք գիտակցաբար չի աջակցի որեւէ պետության, միավորման կամ վարչախմբի, որոնք ասոցացվում են մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած ձեւի հետ»: Իր հերթին Associated Press-ը հավելում է, որ կիպրոսցի հույները Ջեյ Լոյի այս որոշումն ընդունել են որպես հաղթանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել