Հուլիսի 8-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ճակատին ստացած սալջարդով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Կարապետ Գ.-ն:
Ըստ ՀՀ ոստիկանության մամլո ծառայության, պարզվել է, որ նույն օրը, ժամը 06.50-ին, դիմակավորված 2 անձ, սպիտակ «ՎԱԶ-2121» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայով եկել են «CPS» բենզալցակայան, մետաղյա գամ-լինգով հարվածել են Կարապետ Գ.-ի գլխին եւ դանակի սպառնալիքով նրա գրպանից բացահայտ հափշտակել են 40 000 դրամն ու դիմել փախուստի: