Հունիսի 6-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղում գյուրզան խայթել էր 27-ամյա Արբակ Ներսիսյանին: Երիտասարդին տեղափոխել էին նախ Գառնի գյուղի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է: Զոհվածի հայրը կարծում է, որ գյուղի հիվանդանոցում որդուն անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերվել, հակաթույն չի ներարկվել, թեեւ հիվանդանոցում այն եղել է: Ա. Ներսիսյանի հայրը հունիսի 16-ին ոստիկանություն հայտարարություն է ներկայացրել: Ներսիսյանի մահվան փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 130 հոդվածի 2-րդ մասով (բուժօգնության չցուցաբերում կամ ոչ պատշաճ մակարդակով ցուցաբերում, ինչն անզգուշաբար հանգեցրել է հիվանդի մահվան):