Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՒՇԱԹԱՓՎՈՒՄ ԵՆ

Հուլիս 10,2010 00:00

Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանի խոսքերով, ամռան շոգ օրերին առողջության համար վտանգավոր ազդեցություն են թողնում ջերմային գործոնը եւ ուլտրամանուշակագույն ճառագայթները, թեեւ դրա չափավոր ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա նաեւ ունի դրական նշանակություն. «Նպաստում է նյութափոխանակությանը, իմուն համակարգի խթանմանը: Բայց պետք չէ չարաշահել, քանի որ այն կարող է պատճառ դառնալ արեւայրուքների, արեւահարության, ալերգիկ երեւույթների եւ չարորակ գոյացությունների»: Երեկվա ասուլիսում մասնագետը ամռանը ակտիվ հանգիստ նախընտրողներին եւ ծովափերում արեւահարվել ցանկացողներին էլ խորհուրդ տվեց տնից դուրս գալ մինչեւ օրվա առաջին կեսը՝ ժամը 12-ը, կամ էլ երեկոյան ժամերին՝ 7-ից հետո: Նա նաեւ հիշեցրեց, որ ամռանը մարդիկ չափից դուրս քրտնում են, ինչի արդյունքում խտանում է արյունը եւ պատճառ դառնում տարբեր հիվանդությունների: Ինչպե՞ս խուսափել. «Եթե ստիպված եք տնից դուրս գալ կեսօրին, ապա գոնե քայլեք ստվերոտ վայրերով, հագեք բնական հումքից պատրաստված բաց գույնի հագուստ, կրեք ակնոց, գլխարկ»: Թեեւ հանրապետությունում օձի խայթոցներից տուժածները շատանում են, բայց Երեւանում թունավորման կանչեր «Շտապօգնությունը» դեռ չի ստացել: Ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանի խոսքերով էլ, փողոցային ուշագնացության կանչերն են շատացել. «Հուլիսի 1-8-ը 32 մարդ է ուշաթափվել, հունիսի 1-8-ի հատվածում ունեցել ենք 57 ուշագնացության դեպք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել