Վերջերս Հայաստանի Հանրապետությունում վատացել էր ինտերնետ օպերատորների աշխատանքը:Խնդրի պարզաբանման նպատակով «7օր»-ը դիմել է «ՖայբերՆեթ» ընկերությանը:Վերջինիս մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ ինտերնետային խնդիրները կապված են արդեն ոչ թե Վրաստանի հետ, ինչպես սովորաբար լինում է, այլ Եվրոպայի:Եվրոպայից Վրաստան, այնուհետեւ Հայաստան մտնող մալուխը վնասվել է Ռումինիայում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով:«Մինչեւ երկուշաբթի այդ իրավիճակը Ռումինիայում կպահպանվի, ամեն ինչ ջրի տակ է, օպտիկական մալուխն էլ է ջրի տակ հայտնվել:Այդ տարածքը նաեւ ամբողջությամբ զրկված է ջրի սնուցումից:Տվյալ պահին մենք մեր պահուստային միջոցներով ապահովում ենք ինտերնետը Վրաստանի միջոցով, սակայն՝ այլ ուղղություններով:Բոլոր օպերատորները, ում կապն ապահովվում էր այդ մալուխով, այդ ժամերին խնդիրներ ունեին: Իսկ այն ինտերնետը, որ մենք այժմ ապահովում ենք մեր պահուստային միջոցներով, որակով չի զիջում»,- նշել է «ՖայբերՆեթ» ընկերության մամուլի քարտուղար Միքայել Բալյանը։