Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԸ՝ «ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ»

Հուլիս 10,2010 00:00

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, հիմք ընդունելով ադրբեջանցի պատգամավոր Ազայ Գուլիեւի առարկությունը, իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միգլիորիի զեկույցում Լեռնային Ղարաբաղը մտցրել է անվերահսկելի տարածքների ցուցակի մեջ: 1news.az-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ ԽՎ 19-րդ ամենամյա նստաշրջանում Գուլիեւը դժգոհություն է հայտնել Միգլիորիի զեկույցի վերաբերյալ, որի արդյունքում ԵԱՀԿ ԽՎ կոմիտեի առաջին նիստում ձայների մեծամասնությամբ ցուցակում ընդգրկվել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ ԱՊՀ տարածքում գտնվող մյուս անկառավարելի երկրները: Զեկույցը կքննարկվի ԵԱՀԿ ԽՎ ընդհանուր նիստում: Հարկ է նշել, որ ԵԱՀԿ ԽՎ կոմիտեի առաջին նիստում Գուլիեւը հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղը եւ նրա հարող 7 ադրբեջանական շրջանները 16 տարի շարունակ գտնվում են Հայաստանի շրջափակման մեջ. «Այս անկառավարելի եւ շրջափակված տարածքները ոչ միայն վտանգ են ներկայացնում ողջ աշխարհի եւ տարածաշրջանի կայունության համար, այլեւ օգտագործվում է անդրազգային հանցավոր խմբավորումների կողմից»: Նա նաեւ հավելել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն պարտավոր է փաստի մասին գեթ մեկ անգամ խոսել, քանի որ այս հակամարտության լուծման միջնորդության մանդատ ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել