Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի «Խոսքի ազատության իրավունքը ՀՀ-ում» արտահերթ զեկույցին՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը tert.am-ին ասել է. «Առիթ եմ ունեցել նախկինում եւս ծանոթանալու օմբուդսմենի զեկույցներին, եւ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ մարդը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ ընդդիմության շահերի պաշտպանը միայն: Սակայն այս զեկույցից հետո պարզ դարձավ, որ արդեն օմբուդսմենի մոտ օրինաչափ է դառնում ընդդիմության շահերը պաշտպանող միակողմանի զեկույց պատրաստելը, որը, կարծում եմ, չի նպաստի մեր երկրի ժողովրդավարացմանը»: Նա ՄԻՊ-ին խորհուրդ է տվել. «Եթե վատն ասում են, ճիշտ կլինի, որ լավն էլ մատնանշեն»: Հիշեցնենք, որ այդ զեկույցը քննադատել են նաեւ ՀԱԿ-ին հարող լրատվամիջոցները, որոնցից մեկն այս կապակցությամբ գրել էր. «Ժամանակն է, որպեսզի Սերժ Սարգսյանը մի մեդալ էլ Արմեն Հարությունյանին տա, կամ էլ ինչ-որ մի կոչում, մարդն այդքան իրեն կոտորում է»: