Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՖԱ-Ն ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

Հուլիս 09,2010 00:00

Եվս երկու օր, եւ կիմանանք ֆուտբոլի աշխարհի նորընծա չեմպիոնի ու մրցանակակիրների անունները: Եզրափակիչ հանդիպումից հետո աշխարհի առաջնության հերոսները կմեծարվեն, իսկ հաղթողին կհանձնվի պատվավոր ոսկե գավաթը:

Իսկ ո՞ւմ է այդ պատիվը շնորհվելու: Արտասահմանյան լրատվամիջոցների պնդմամբ՝ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունն այդ հարցում դեռ չի կողմնորոշվել: Որոշ ԶԼՄ-ների կարծիքով՝ չեմպիոնը մրցանակը ստանալու է Նելսոն Մանդելայի ձեռքից: Սակայն ՖԻՖԱ-ի մամուլի քարտուղար Նիկոլյա Մայնգոն հայտարարել է, թե 91-ամյա քաղաքական գործիչը եւ Նոբելյան մրցանակի դափնեկիրը դեռեւս չի հաստատել իր մասնակցությունը աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը:

Հիշեցնենք, որ չորս տարի առաջ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատթերը չցանկացավ մասնակցել պարգեւատրման արարողությանը եւ աշխարհի գավաթը իտալացիների ավագ Ֆաբիո Կաննովարոյին հանձնեց այն ժամանակվա ՈՒԵՖԱ-ի նախագահ Լենարտ Յուհանսոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել