Մոսկվայի կենտրոնում, «Պարկ կուլտուրի» մետրոյի կայարանից ոչ հեռու, լողացող «Մամա Զոյա» ռեստորանում բռնկված հրդեհը մարվել է, երեք մարդ անհետ կորել են, հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հրդեհը մարել են, իրականացվում է փայտե կոնստրուկցիաների մաքրում, ղեկավարությունը չի կարողանում գտնել իր երեք աշխատակիցներին»,- ասել է գործակալության զրուցակիցը: Լողացող ռեստորանի վրա հրդեհը բռնկվել էր նախորդ գիշերը: Հրդեհին հինգբալանոց սանդղակով տրվել էր բարդության երկրորդ աստիճան:
Դեպքի վայր էին ժամանել 10 հրշեջ հաշվարկներ: