Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը աշխատանքից հեռացրել է մերձավորարեւելյան բաժնի խմբագրին՝ «Հըզբոլլահի» առաջնորդի մահվան առնչությամբ ափսոսանք արտահայտելու պատճառով։ Ինչպես հայտնում է BBC Russian-ը, Մերձավոր Արեւելքի իրադարձությունների լուսաբանման համար պատասխանատու Օկտավյա Նասրը Twitter սոցիալական ցանցում հաղորդագրություն է տեղադրել, որում ափսոսանք է հայտնել շիաների «Հըզբոլլահ» շարժման հոգեւոր առաջնորդ Մուհամմեդ Հուսեյն Ֆադլալլահի մահվան կապակցությամբ։ Հեռուստաընկերության աշխատակցուհին գրել է, որ հարգում է մեծ այաթոլլահին՝ որպես «Հըզբոլլահի» հսկաներից մեկի։ ԱՄՆ-ում լիբանանյան այդ շարժումը համարվում է ահաբեկչական կառույց։