Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ

Հուլիս 09,2010 00:00

Լոս Անջելեսում 4 հայերի սպանության եւ եւս 2-ին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ մեղադրվող Ներսես Գալստյանը երեքշաբթի օրը դատարանում չի ընդունել իրեն մեղսագրվող հանցանքը՝ տեղեկացնում է «Ազատությունը»: Ըստ իրավապահների՝ այս տարվա ապրիլի 3-ին Գալստյանը Նորթ Հոլիվուդի «Հոթ սփոթ» ռեստորանում մասնակցել է անցած տարի ավտովթարից մահացած մի ծանոթի ծննդյան օրվան նվիրված հավաքույթին, որի ընթացքում վիճաբանության մեջ է մտել միջոցառման այլ մասնակիցների հետ, ապա ի վերջո վրդովվել եւ կրակոցներ է արձակել՝ սպանելով ու վիրավորելով մարդկանց:

Միջադեպի հետեւանքով սպանվել են 25-ամյա Հայկ Եգնանյանը, 26-ամյա Սարգիս Քարաջյանը, 28-ամյա Հարութ Բաբուրյանը եւ 31-ամյա Վարդան Թոֆալյանը: Ոստիկանությունը պարզել է, որ նրանց մեծ մասը նույնպես ծագումով հայաստանցիներ էին:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատախազները առայժմ չեն որոշել՝ պահանջե՞ն արդյոք ամբաստանյալի համար մահապատիժ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել