Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԲ ՊԱՍԻՎ ԵՆ

Հուլիս 09,2010 00:00

Հուլիսի 4-ին Շիրակի մարզի Բավրա գյուղը համայնքի ղեկավար էր ընտրում: Ուշագրավ է, որ բոլոր մակարդակներում պաշտոնի համար կռիվ տվող կուսակցությունները անտարբեր էին: Բավրայի գյուղապետ դառնալու ցանկություն ունեին երեքը՝ գործող գյուղապետ Կորյուն Սումբուլյանը, Գեւորգ Պետրոսյանը եւ Մկրտիչ Պետրոսյանը, երեքն էլ՝ անկուսակցական:

538 բնակիչ եւ մոտ 400 ընտրող ունեցող համայնքում ընտրությունն անցել է հանգիստ, առանց լարվածության եւ միջադեպերի: Գործող գյուղապետից չորս քվե ավելի՝ 137 ձայն ստանալով՝ հաղթել է Մկրտիչ Պետրոսյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել