Հուլիսի 6-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Իջեւանի տարածքային կազմակերպության գրասենյակում ԲՀԿ հանրապետական շտաբի պետ Սամվել Ադամյանը մարզի տարածքային կազմակերպությունների ղեկավարներին տեղեկացրել է, որ ստեղծվել է կուսակցության Տավուշի մարզային կառույց, որը կղեկավարի Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանը, ով մարզի ամենամեծ գյուղական համայնքը՝ Կողբը ղեկավարում է 2003 թվականից: Գյուղապետ Արսեն Աղաբաբյանը լրագրող Աշոտ եւ նկարիչ Նիկոլ Աղաբաբյանների կրտսեր եղբայրն է եւ Տավուշում շատ ընկերներ, մտերիմներ ու լայն կապեր ունի: