Նոյեմբերյան համայնքի ավագանին որոշել է քաղաքի 2010թ. բյուջեից 700 հազար դրամ հատկացնել ընթացիկ տարում ծնվածների մայրերին: Այս տարվա ապրիլի 7-ին քաղաքի 12 նորածինների մայրեր ստացան 10-հազարական դրամ: Հուլիսի 7-ին նոյեմբերյանցի եւս 20 նորածինների մայրիկների հանդիսավորությամբ հանձնվեց 10- հազարական դրամ եւ ծաղիկներ: Նոյեմբերյանցի անհատ ձեռնարկատեր Անուշ Ծատուրյանն էլ երիտասարդ մայրերին նվիրեց իր արտադրած նորածնի սպիտակեղենի փաթեթներ: