Հուլիսի 6-8-ը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացավ միջազգային գիտագործնական համաժողով՝ «Դատարանների եւ այլ մարմինների որոշումների հարկադիր կատարումը: Պաշտոնատար անձանց իրավասությունները կատարողական գործողություններ իրականացնելիս» թեմայով, որին մասնակցում էր նաեւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորությամբ: Համաժողովին հրավիրված էին 17 երկրների հարկադիր կատարման կառույցների պատվիրակություններ, մասնավորապես` Գերմանիայից, Բելառուսից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիաից, Ֆինլանդիայից, Իսրայելից, Չեխիայից, Ադրբեջանից եւ այլն: Համաժողովի ընթացքում կայացավ փորձի փոխանակում, քննարկվեցին միջազգային համագործակցությանը վերաբերող տարաբնույթ հարցեր, նախանշվեցին համագործակցության զարգացման հեռանկարները:
Մ. Պողոսյանը անդրադարձել է ՀՀ-ում հարկադիր կատարման գործընթացին, հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ներկայումս գործող համակարգին: