Հուլիսի 7-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գտնվող «Թամարա Ֆրուտ» ՍՊԸ-ի արտադրամասերից մեկում ամոնիակի բալոն է պայթել: Դեպքի վայրում պարզվել է, որ ամոնիակի մղման պոմպի եւ խողովակաշարի միացման հատվածի ներդիրի վնասվածքի հետեւանքով տեղի է ունեցել ամոնիակի արտահոսք (մոտ 60-70 կգ): Տուժածներ չկան: