Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելված գազը չի մտնի երկիր

Հուլիս 09,2010 00:00

Երեկ ՀՀ ՊԵԿ-ից տեղեկացանք, որ Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները արգելված 502 գազի ներկրման դեպք են կանխել։ Գազը հայտնաբերվել է «Տրանս Ալյանս» ՍՊԸ բաց մաքսային պահեստում «Գոռ եւ Խաչատուր» ՍՊԸ-ին պատկանող բեռի կրկնակի մաքսային հսկողության ժամանակ, եւ պարզվել է, որ ապրանքի բեռնամաքսային հայտարարագրում նշված 204կգ  քաշով 15 բալոն քլորիդֆտոր մեթան ֆրիոն R207A նյութի փոխարեն բեռում առկա  է նույն քանակությամբ` 15 բալոն, 502 գազը, որը իրենից ներկայացնում է ՔՖԱ (CFC)-115 նյութը պարունակող խառնուրդ, իսկ այդ նյութի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելված է, քանի որ, նշենք՝ 502 գազը քայքայում է օզոնի շերտը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել