Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ծո, ինչը՞խ պոնիին չեք գտնե

Հուլիս 09,2010 00:00

Ինչպես «Առավոտն» արդեն տեղեկացրել էր՝ հղում անելով ՀՀ ոստիկանությանը, հունիսի 14-ին՝ ժամը 16։20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ Արարատ Մանուկյանը, Նարեկ Իշխանյանը եւ «Ծո» մականունով մի երիտասարդ Երեւանի քաղաքապետարանի դիմացի մանկական զբոսայգու տարածքից հափշտակել են պոնի ցեղատեսակի սպիտակ գույնի ձի՝ տիրոջը պատճառելով 3000 դոլարի նյութական վնաս։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նարեկ Իշխանյանն ու Արարատ Մանուկյանը ձերբակալվել են։ Քննության ընթացքում պարզվել է նաեւ «Ծո»-ի ինքնությունը, որը Գյումրիի բնակիչ Հմայակ Խաչատրյանն է: Սակայն դեռեւս պարզված չէ պոնիի գտնվելու վայրը։ ՀՀ ոստիկանությունը ձիուկի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին կամ զանգահարել 55-09-32 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել