Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ծանր……հացադուլ

Հուլիս 09,2010 00:00

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն 50-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը: Այս տարվա հունիսի 7-ին նրա եւ նրա խցակից Մհեր Ենոքյանի պատժաչափերին՝ փախուստի դիմելու համար (անցյալ տարվա նոյեմբերին) ավելացրին 7,5 տարվա ազատազրկում:

Մեր աղբյուրի տեղեկացմամբ, որեւէ հորդոր՝ դադարեցնելու հացադուլը, չի ազդում Սողոմոնի վրա: Նա առանց այն էլ փախուստից հետո հոգեկան ծանր վիճակում էր: Այսօր արդեն նախկին ազատամարտիկը գիտակցորեն գնում է մահվան: Նա զանգել է մորը եւ ասել. «Դու իմ հրեշտակն ես», իսկ քրոջը հորդորել է՝ իրեն թաղել զինվորական հագուստով: Հյուծված Սողոմոնին, եթե անգամ հացադուլից դուրս բերեն, միեւնույն է՝ նրա վիճակը մտահոգիչ է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել