Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՑԱՎ

Հուլիս 09,2010 00:00

«Առավոտի» խմբագրություն էր դիմել Կոտայքի մարզի Արտավազ համայնքի բնակիչ, մանկավարժ վետերան Հերսիկ Աղայանը: Նա իր բողոքն է արտահայտում հարեւանի անբարեխիղճ գործունեությունից: Ըստ տիկին Աղայանի, հարեւան Հակոբ Հովհաննիսյանի կենցաղային ջրերը լցվում են իր հողամասից ընդամենը 25-30 սմ հեռավորության վրա գտնվող փոսը, որտեղից էլ կեղտաջրերը հոսում եւ ցրվում են հողի մեջ, ստեղծելով բարենպաստ միջավայր որդերի, ճանճերի ու մոծակների բազմացման համար՝ շուրջն առաջացնելով գարշահոտություն: Տիկին Աղայանի տեղեկացմամբ, հարեւանը չի կատարում իր խնդրանք-պահանջները, այդ ջրերի համար նախատեսված փոսը հեռացնել իր հողի սահմաններից եւ տեղափոխել այլ տեղ, որը չի խանգարի հարեւաններին:

Աղայանը դիմել էր նաեւ Արտավազի գյուղապետ Ռեմ Հովհաննիսյանին, որն էլ պաշտոնապես պատասխանել է տիկնոջը. «Եթե Ձեր հարեւան Հակոբ Հովհաննիսյանը չի փոխհատուցում իր կողմից ձեզ հասցրած վնասը, դիմեք համապատասխան մարմիններին»: «Առավոտի» հետ հեռախոսազրույցում երեկ Ռեմ Հովհաննիսյանը խոստացավ եւս մեկ անգամ միջնորդել կարգազանց հարեւանին, տիկին Աղայանի հողամասի շրջակայքից հեռացնել ջրափոսը: Գյուղապետն ասաց նաեւ, որ այնտեղ թափվում են ոչ թե կեղտաջրեր ու կոյուղաջրեր, այլ ծորակից հոսող մաքուր խմելու ջուրը, որն առանձնապես չի կարող կեղտոտել միջավայրը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել