Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԱՋԱԿՑԵՆ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ

Հուլիս 09,2010 00:00

Բնակարանի կարիք ունեցող ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու խնդիրը մասամբ լուծում է նաեւ հայ-հոլանդական համատեղ «Սոցիալական բնակարանային ծրագիրը»:

Այն իրականացվում է Տավուշի եւ Սյունիքի մարզերում ու Երեւանում: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սյունիքի փոխմարզպետ, ծրագրի աշխատանքային խմբի անդամ Արա Դոլունցը նշեց, որ Սյունիքում ավելի քան 800 ընտանիք աջակցության կարիք ունի: Նա հիշեցրեց, որ առաջին ծրագիրը մեկնարկել էր 2006-ին, իսկ 2 տարի անց վարձակալության է տրվել 2 շենք՝ 14 բնակարաններով. «Բնակարանային ֆոնդը չի սեփականաշնորհվում, այն համարվում է համայնքի սեփականությունը, բնակարանում ապրող ընտանիքը հետագայում ֆինանսական կայունություն ապահովելով ու սեփական բնակարան գնելով՝ ազատված բնակարանային ֆոնդը համայնքային իշխանությունը տրամադրում է կարիքավորության հերթում գտնվող հաջորդ ընտանիքներին»: Սոցիալական բնակարանային հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանն էլ ասաց, որ եթե շահառուն ամբողջ կյանքում հնարավորություն չունենա իր համար բնակարան գնել, կմնա այս ծրագրի մշտական շահառու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031