Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ՝ ՆԱԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ

Հուլիս 09,2010 00:00

«Քաղցկեղը հիվանդություն է, որը կապված է կնոջ ապրելակերպի հետ։ Գյուղի կանայք շատ ծանր կենցաղով են ապրում։ Ու ընդհանրապես իրենք մոռանում են իրենց անձնական-սեռական կյանքի մասին, ինչը շատ կարեւոր է»,- երեկ ասուլիսում ասել է «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։ Նրա տվյալներով, քաղցկեղի ամենաշատ դեպքերը գրանցվել են Գեղարքունիքում։

13 տարիների ընթացքում կատարվել է 196 հազար հետազոտություն, որից 6000-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ՝ արդեն ուշացած, իսկ 2000-ի մոտ էլ՝ վաղ զարգացման փուլում:

11 տղամարդու մոտ նույնպես կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել, նրանցից միայն 4-ն է բուժվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել