Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՏԵՍՆԵՆՔ՝ ԻՆՉ ՈՐԱԿ ԿՏԱ

Հուլիս 09,2010 00:00

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն երեք տարով ընտրվել է «Որակի ասոցիացիա» միության (ՈԱՄ) նախագահ։ Այս պաշտոնում ընտրվելու համար Կլիմկոն ունեցել է ընդամենը երկու հակառակորդ՝ Մհեր Մարկոսյանը եւ Արթուր Ազիզբեկյանը։ Tert.am-ից տեղեկանում ենք, որ այդ ընտրությունը Հայաստանի գործատուների հանրապետական միությանն է (որի նախաձեռնությունն է ՈԱՄ-ը), որի գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանն ասաց. «Նա հետամուտ է լինում որակի բնագավառում բազմաթիվ գործառույթների իրականացմանը, որոնք իր կազմակերպությունում են օգտագործվում եւ կարող են որպես լավագույն փորձ օգտագործվել»:

Ըստ Մակարյանի՝ միության նպատակն է ակտիվորեն մասնակցել երկրում որակի ենթակառուցվածքների բարեփոխման ռազմավարության մշակմանը, որակի բնագավառում միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրմանն ու տեղայնացմանը: Միությունն առայժմ ունի 14 անդամ կազմակերպություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել