Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ

Հուլիս 09,2010 00:00

Կառավարությունը երեկ որոշում ընդունեց Երեւան քաղաքի Ազատության պողոտայի N 26 հասցեում «ՀՀ ԳԱԱ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին ամրացված շենքերի ու շինությունների մի մասը՝ դրանցով զբաղեցված եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասով, հետ վերցնել եւ նվիրաբերել «Երեւանի պետհամալսարանի շրջանավարտների միավորում» հ/կ-ին՝ «Մատչելի բնակարաններ՝ երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրով բազմաբնակարան-բազմագործառնական շենք կառուցելու նպատակով։ Ակադեմիայում այժմ աշխատում են ավելի քան 300 երիտասարդ գիտնականներ, ովքեր ունեն բնակարանի ձեռք բերման կամ բնակարանային պայմանների բարելավման հրատապ անհրաժեշտություն։ Վերը նշված շենքային համալիրի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին, ինչպես նաեւ ՀՀ ստեղծագործական միությունների երիտասարդ անդամներին։ «Երեւանի պետհամալսարանի շրջանավարտների միավորում» հ/կ-ն նախաձեռնել է նաեւ ՀՀ մարզերում իրականացնել «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագիրը, որի առաջին փուլում բազմաբնակարան շենք կկառուցվի Կապան քաղաքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել